«Ամեն ինչ կվերականգնենք՝ յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր բնակարան». Զելենսկին ցույց է տվել պատերազմի հետևանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության վերաբերյալ:
«Մենք ամեն ինչ կվերականգնենք։ Յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոց: Յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր բնակարան: Մենք մեր բոլոր ուժերը, աշխարհի ամբողջ օգնությունը կուղղենք դրան։ Եվ մենք արդեն ձևավորում ենք ֆոնդեր, որպեսզի Ուկրաինան ապրի»,- գրել է Զելենսկին և կից լուսանկարներ հրապարակել: