Սլովակիան արտաքսում է երեք ռուս դիվանագետների
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍլովակիան հայտնում է երեք ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Այս մասին հայտնել է Սլովակիայի ԱԳ նախարարությունը:
«Սլովակիան որոշել է արտաքսել հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի: Պատճառը նրանց գործունեությունն է, որն անհամատեղելի է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ»,-նշել է Սլովակիայի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Այս քայլին արձագանքել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Ռուսաստանը առանց արձագանքի չի թողնի Սլովակիայից ռուս դիվանագետների արտաքսումը»,-հայտնել է արտաքին գերատեսչության ղեկավարը: