Շառլն Միշեն ու Ալիևը քննարկել են «պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային անվտանգությունը և Հարավային Կովկասը։
Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահը գրել է Twitter-ի իր էջում։
«Մենք Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք Ուկրաինայում վերջին զարգացումները, տարածաշրջանային անվտանգությունը և պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ ԵՄ-ն կշարունակի աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Շառլ Միշելը: