Ադրբեջանը պատրաստ է Անթալիայում հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Ազիզ օղլի Բայրամովը պատրաստ է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Անթալիայում։ Ինչպես հայտնում եմ ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
Ըստ Հաջիևի` հանդիպումը կարող է տեղի ունենալ, եթե պաշտոնական Երևանը «բարի կամք դրսևորի»։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի նախատեսվում։