ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել Նեյմարին
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է վերանայել ակումբի զարգացման նախագիծը, հաղորդում է Sport.es-ը։
Փարիզյան ակումբում դժգոհ են բրազիլացի հարձակվող Նեյմարի արդյունավետությունից, կենսակերպից եւ մտադիր են վաճառել նրան ամռանը։ ՊՍԺ-ի ակումբի ղեկավարությունը նաեւ լարված հարաբերություններ ունի նրա հոր հետ, որը 30-ամյա ֆուտբոլիստի գործակալն է։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Ռեալին» պարտվել է ընդհանուր՝ 2։3 հաշվով (1։0, 1։3)։ Արքայական թիմի 3 գոլը խփել է ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ՊՍԺ-ի 2 գոլը՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։