Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դիջեյի համաշխարհային օր, Լիվան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904-ծնվել է հայ խորհրդային բուսաբույծ Արտաշես Մաթևոսյանը:

1911- ծնվել է վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը:

1920- ծնվել է հայազգի նկարիչ Ժանսեմը:

1922-ծնվել է լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը:

1968 - ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։

1974 - վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։

1983- Բելգրադում սպանվել է Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։

1988-ԽՄԿԿ Կենտկոմի խորհրդակցությունում հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Բաղիրովի և Դեմիրճյանի  հրաժարականների մասին կապված ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

1990-ծնվել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիզը։

 1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ:

2004-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային մրցաշարը:

2007- հայտարարվել է, որ ամերիկաբնակ հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունն անցած տարի կազմում էր 8,7 միլիարդ դոլար, այժմ ունի 15 միլիարդ դոլլար:

-Շվեյցարական դատարանը Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության մեջև և նրա նկատմամբ սահմանել է 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 2,5 հազար դոլարի տուգանք:

2010-Վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

886 —վախճանվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումասիրը:

1454 —ծնվել է ֆլորենցիացի նավագնաց Ամերիգո Վեսպուչին, որի անունից է կոչվել Ամերիկա մայրցամաքը:

1500 —ծով է դուրս եկել Վասկո դա Գամմայի ղեկավարած Բարտոլոմեո Դիաշի և Պեդրու Կաբրալի 13 նավերից կազմված արշավախումբը:

1661 —վախճանվել է եկեղեցիական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի առաջին նախարար Ջուլիո Մազարինին:

1749- ծնվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն:

1796 —տեղի է ունեցել Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բագարնեի ամուսնությունը:

1822 —Նյու-Յորքցի Չարլզ Գրեմմը արտոնագրել է իր ստեղծած արհեստական ատամները:

1831 —Ալժիրում հիմնադրվել է Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը:

1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։

1847 — Վերակրուսում ամերիկյան բանակի ափհանմամբ սկսվել է Սկոտտի մեքսիկական կամպանիանբ:

1849-ծնվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:

1858 —Ֆիլադելֆիայի բնակիչ Ալբերտ Պոտտսը արտոնագրել է փողոցային փոստարկղը:

1908 – հիմնադրվել է «Ինտեր» Միլանի իտալական ֆուտբոլային ակումբը։

1918-Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքը Պետրոգրադից դարձել է Մոսկվան:

1937 —ԽՍՀՄ-ի Շաբոլովկա հեռուստակենտրոնը իրականացրել է երկրում առաջին փորձնական հեռուստահաղորդումը եթեր:

1943- ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը:

1945 —սկսվել են ճապոնացիների ռազմական գործողությունները ֆրանսիացիների դեմ Վիետնամում:

1948 —Կալիֆորնիայի ցիկլոտրոնում հաջողվել է ստանալ մեզոններ:

1953- Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել հրմշտոցի արդյունքում։

1959- Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի է հանվել Բարբի հանրահայտ տիկնիկը։

1961 - Դալայ-Լաման դիմել է ՄԱԿ-ին Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։

1964 —հոսքագծից իջել է առաջին  «Ֆորդ Մուստանգը», որը հանդիսանում է  «Pony Car» ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը:

1966- Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից իր դուրս գալու մասին։

1977 —ԱՄՆ-ում և Կանադայում արգելվել է սախարինի օգտագործումը բժշկության մեջ և սննդում:

1990 —Բեռլինում սկսվել են Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունները:

2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, մանկավարժ Վլադիմիր Էտուշը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Իսրայելի կողմից հրադադարի խախտման հետևանքով Լիբանանում զոհեր ու վիրավորներ կան Արման Ծառուկյանին իջեցրել են ԱՄՆ մեկնող ինքնաթիռից հեռախոս օգտագործելու պատճառով Բելգիայի հայտնի հայերը. հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի ՀՀ-ի հավաքականը մարզելու հնարավորությունը Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության շուրջ գագաթնաժողովի կազմակերպմանը Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Զելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի արտգործնախարար Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ ՖԻԴԵ-ն Սերգեյ Սկլոկին-Բագիյանին շնորհել է միջազգային վարպետի կոչում ՀՀ-ն տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ 7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու
Ամենադիտված