Պուտինը հանձնարարել է սահմանափակել որոշ ապրանքների և հումքի արտահանումն արտերկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի ղեկավարը հանձնարարել է երկու օրից որոշել այն պետությունների ցուցակները, որտեղ կարգելվի որոշակի ապրանքների և հումքի ներմուծումը։
Նա նաև հանձնարարել է մինչև դեկտեմբերի 31-ը ապահովել Ռուսաստանից ապրանքների և հումքի արտահանման արգելքը, որի ցանկը կորոշի կառավարությունը։