Ալիևը կմեկնի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թեջեփ Թայիթ Էրդողանը տեղեկացրել է, որ Իսրայելի նախագահի՝ վաղը նախատեսված այցից հետո Թուրքիա կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը։
Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ արդեն խոսել է մոտ 20 պետությունների ղեկավարների հետ։
Էրդողանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա կժամանի հինգշաբթի։
Հիշեցնենք, որ օրերս թուրքական պատվիրակությունը՝ արտգործնախարար Չավուշօղլուի գլխավորությամբ, գտնվում էր Բաքվում։