Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կանանց միջազգային օր, Սիրիա՝ Հեղափոխության օր, Բաաս կուսակցության իշխանությունն գալու օր, Զամբիա՝ Երիտասարդության օր, Ալբանիա՝ Ուսուցչի օր, Լիբերիա՝ Նահատակների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - ծնվել է մեծանուն գիտնական, բանասեր Հրաչյա Աճառյանը:

1887 - ծնվել է նշանավոր գիտնական և ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելին։

1899 –ծնվել է ռումինահայ հնագետ, պատմաբան, հրապարակագիր և թարգմանիչ Գրիգոր Ավագյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ջութակահար, մանկավարժ Կարպ Դոմբաևը:

1911 –ծնվել է ամերիկահայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ալան Հովհաննեսը:

1927 – ծնվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1930 –ծնվել է ուզբեկահայ խորհրդային թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը:

1932 – ծնվել է թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը:

1935 –ծնվել է քանդակագործ Ֆրանց Սիմոնյանը։

1935 –ծնվել է ճարտարապետ Արսեն Մելիքյանը:

1938 –ծնվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:

1956 - վախճանվել է Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը։

1969- «Անուշի» բեմադրությամբ բացվել է Երևանի դրամատիկական թատրոնը:

1972 –վախճանվել է ֆիզքիմիկոս, ՀԽՍՀ-ում ֆիզքիմիայի դպրոցի հիմնադիր Հովհաննես Չալթիկյանը:

1981 - Սկսել է գործել Վանաձորի ոչ պետական ՄԻԳ հեռուստաընկերությունը։

1984 –վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

2002-ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկել են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը և Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին:

2007-ԱՄՆ-ի կառավարության սննդի և դեղամիջոցների գործակալությունը զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը թունավոր նյութ՝ մկնդեղ է պարունակում և վնասակար է առողջության համար:

2008-Սահմանադրական դատարանը մերժել է նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումները փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:

2011-Էրզրումի դատարանը կասեցրել է Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը:

2019- վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161 –վախճանվել է Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը։

1302 –վախճանվել է իտալացի քանդակագործ և ճարտարապետ Առնոլֆո դի Կամբիոն։

1403 – վախճանվել է Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 1-ինը:

1618 —գերմանացի աստղագետ Իոհան Կեպլերը ձևակերպել է մոլորակների շարժման իր երրորդ օրենքը:

1658 —ստորագրվել է Ռոսկիլլյան խաղաղության պայմանագիրը, որով իսկ ավարտվել է շվեդ-դանիական պատերազմը, և Շվեդիան հսկայական տարածքներ է ստացել:

1669 - տեղի է ունեցել Էտնա հրաբխի պատմության մեջ ամենամեծ ժայթքումը, որի հետևանքով զոհվել է մոտ 27 000 մարդ։

1702 —Աննա Ստյուարտը դարձել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի:

1714 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը:

1736 —Նադիր շահը գահընկեց է արել Սոֆեվիդների տոհմի վերջին ներկայացուցչին, թագադրվել է որպես Իրանի շահ և ստեղծել է Աֆշարիդների նոր դինաստիան:

1759 —Փարիզի խորհրդարանը քննադատության է ենթարկել Դենի Դիդրոյի ստեղծած «Հանրագիտարան»-ը:

1842 - Միլանի Լա Սկալա թատրոնում կայացել է Ջուզեպպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի անդրանիկ ներկայացումը։

1869 - վախճանվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր և երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզը։

1888 —Ռուսաստանում ցար Ալեքսանդր 3-րդը հրաձգարանում առաջին անգամ կրակել է Մաքսիմ գնդացրից և որոշել դրանցով համալրել ռուսական բանակը:

 1894 - ծնվել է ֆինն նշանավոր քանդակագործ Վյայնո Աալտոնենը։

1899 - Հիմնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը։

1910 -Սոցիալիստական ինտերնացիոնալը (Կոպենհագեն) մարտի 8-ը հայտարարել է Կանանց միջազգային օր։

1935 –սատկել է Հաչիկո շունը, որն արժանահիշատակ է իր տիրոջ նկատմամբ նվիրվածությամբ և հավատարմությամբ բազում տարիներ տիրոջ մահից հետո։ Ճապոնիայում նա հավատարմության խորհրդանիշ է դարձել։

1942 –վախճանվել է կուբացի շախմատիստ Խոսե Ռաուլ Կապաբլանկան:

1950 - ԽՍՀՄ-ը հայտարարել է ատոմային ռումբ ստեղծելու մասին։

1958 - սկսել է գործել Ղազախստանի «Ղազախստան» պետական հեռուստաալիքը։

1974 - Թողարկվել է «Քուին» խմբի երկրորդ ստուդիական ալբոմը։

2011 - Սկսել է հեռարձակվել Prima Love չեխական թվային հեռուստաալիքը։

2013 - Միլոշ Զեմանը դարձել է Չեխիայի նախագահ։

2014 - անհետացել է մալայզիական ավիաուղիների 370 չվերթի ինքնաթիռը իր ուղևորներով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

7 մեքենայի մասնակցությամբ վթար՝ ԵրևանումՋերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սիրիային անկախության 80-ամյակի առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից ԱդրբեջանՓրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Երկար ժամանակ գազ չի լինիԾանոթ ու միաժամանակ անհայտ … պիջակ«Մարկեդոնով. Ռուսաստանը հետաքրքրված է բարեկամական Հայաստանով»«Ինչպես է Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի փախստականներին վերածում քաղաքական վտարանդիների» «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը․ պատմության այս օրը (17 ապրիլ)Հայտնի է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան պատճառըԵվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ռուբլին սկսեց արժևորվելԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Մինչև 20:00-ն ջուր չի լինելու․ ջուր հավաքեքՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հիբրիդային պատերազմ մղող ՌԴ-ի հետ երկխոսությունը բարձրամակարդակ է եղել. հատված զեկույցից. Ժողովուրդ Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում. «Հրապարակ» Կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-ՊետրոսյանըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Ուկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանԱլլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱդրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Պակիստանից պատվիրակություն է մեկնել | ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր համաձայնությանը ԱՄՆ-ն իրանական նավի է ստիպել հետ վերադառնալ Պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Նեթանյահու Խնդրում ենք օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները. «Զվարթնոց» Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա-Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմՄիրզոյանը Ռումինիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված հարցեր Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին Վթար է․ մինչև վաղը 12։00-ն ջուր չի լինիԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Փաշինյանի էժան վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի դեմՄահացած 19-ամյա Նարեկի լուսանկարները
Ամենադիտված