Հունգարիան չի աջակցի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ որեւէ պատժամիջոցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիան չի աջակցի Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ որեւէ պատժամիջոցի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան։
Facebook-ում հրապարակված տեսանյութում նա խոսել է այն զգալի վնասի մասին, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները հասցրել են հունգարական տնտեսությանը։ «Նրանք, ովքեր պատժամիջոցների ընդլայնում են պահանջում, ցանկանում են, որ հունգարացի ժողովուրդը վճարի պատերազմի գինը»: Նրա խոսքով, հունգարական ֆորինտը նույնպես Բրյուսելի պատժամիջոցների զոհ է դառնում։