Ռուսաստանի ԶՈւ-ն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀատուկ գործողության սկզբից ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2100 օբյեկտ է ոչնչացրել, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ շաբաթ օրը ՌԴ զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ «Միայն մարտի 5-ին ոչնչացվել են հինգ ռադիոտեղորոշիչ կայաններ եւ երկու «Բուկ M-1» զենիթահրթիռային համակարգեր»,- լրագրողներին ասել է Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2119 օբյեկտ։ Դրանց թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 74 կառավարման կետեր եւ կապի կենտրոններ, 108 «Ս-300», «Բուկ M-1» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաեւ 68 ռադիոլոկացիոն կայաններ»,- մանրամասնել է նա։
Գեներալի խոսքով՝ նաեւ ոչնչացվել է «69 ինքնաթիռ ցամաքում եւ 21 ինքնաթիռ օդում, 748 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկայաին 76 հրթիռային համակարգ, 274 դաշտային հրետանի եւ ականանետ, 532 միավոր հատուկ ռազմական մեքենա, ինչպես նաեւ՝ 59 անօդաչու թռչող սարք»: