Ուկրաինան որոշել էր իր համար գործիք դառնալու դերը, նա դա ստացավ, մնացածաը արդեն իր որոշելիքը չէ․․․ Ալեն Ղևոնդյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրևմուտքը ամեն բան պիտի անի, որ ռուս-ուկրաինական բանակուցությունները խափանվեն, ձգձգվեն ու պատերազմը շարունակվի․․․ ՌԴ-ն, ըստ նրանց, պետք է մաշեցնող ճահճի մեջ թաղվի, նպատակը Ուկրաինան նաև Սիրիա դարձնելն է, մյուս կողմից էլ ՌԴ-ն հենց ներսից են ցանկանում պայթեցնել սոցիալ-տնտեսականի ճգնաժամի ու կատաստրոֆայի պայմաններում ․․․
Իսկ էն դերասանը, որքան էլ կլանչի, թե ՆԱՏՕ-ն մեղավոր է և այլն․, ՆԱՏՕ-ն լավ գիտի ի՞նչ է անում, ու՞մ, ու ու՞մ միջոցով․․․
Ուկրաինան որոշել էր իր համար գործիք դառնալու դերը, նա դա ստացավ, մնացածաը արդեն իր որոշելիքը չէ․․․
Իսկ ռուսները պետք է ամեն ձև Ուկրաինայում կանխեն հումանիտար աղետը, դա կարևորագույն հարց է այդ ժողովրդի՝ ինչպես նաև ռուսների նկատմամբ ուկրաինացիների հետագա վերաբերմունքի ձևավորման հարցում նաև, հատկապես եթե ներկայումս այդ վերաբերմունքը տեղավորվում է դա ատոլության 50 երանգների ներքո ․․․
Հ․Գ․ Արևմուտքն ամեն կերպ ջանում էր, որ ՌԴ-ին պատերազմի մեջ թաթախպվի, որ դա նրանց համար դարձնի ձգձգվող ճահիճ, հիմա դա կա․ պարզ է, որ Մոսկվան դա լավ հասկանում էր․ խնդիրը ժամանակն է, երբ են կարողանում ռազմական թեման փակեն, ինչ գնով ու ինչքանով են պատրաստ ամեն առումով հիմա հետագա զարգացումներին։