Լեհաստանը մտադիր է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտնել է հանրապետությունում՝ Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին: Այս մասին Ռաուն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված ճեպազրույցի ժամանակ:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ այս գործում ակնկալում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ:
«Լեհաստանը հետևողական է լինելու ռազմական հանցագործներին հետապնդելու հարցում: Դա մեր պատմական պարտականությունն է»,- ասել է նա: Ռաուն նաև կոչ է արել հարգանքով վերաբերվել ռազմագերիներին: