Պուտինը հորդորել է հարևան երկրներին չսրել և չվատթարացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է հարևան երկրներին չսրել և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ամբողջ երկրում։
Նա այս մասին ասել է Մարշալ Ռոկոսովսկի նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։