ԱՄՆ իշխանություններն անհանգստանում են Զելենսկու անվտանգության համար. Պենտագոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահպանում է վերահսկողությունը երկրի զինված ուժերի նկատմամբ, սակայն անհանգստանում են նրա անվտանգության համար։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք շարունակում ենք անհանգստանալ նրա անվտանգության համար»,- ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Զելենսկին «դեռևս վերահսկում է իր ուժերը»։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները «դեռ կարող են օգտագործել ինքնաթիռներ», ինչպես նաև կիրառել հակաօդային պաշտպանության համակարգերը։