Ուկրաինան ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու. Դմիտրի Կուլեբա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, դա բացառվում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք զիջելու մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ», - ասել է նա։ Կուլեբան նշել է, որ իրենք միանշանակ կողմնակից են հրադադարի կնքմանը, և իրավիճակը վերադարձնելու նախնական կետին, մինչ ռազմական գործողությունների սկսվելը: