Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել անվտանգության երաշխիքները. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում քննարկել անվտանգության երաշխիքների հարցը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լավրովը դրական քայլ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` անվտանգության երաշխիքներ ստանալու ցանկության մասին հայտարարությունը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինային ուղղված ռուսական պահանջները չեն կարող որակվել որպես նրա կապիտուլյացիա, Մոսկվան առաջարկում է բանակցել։
Լավրովը նշել է, որ Ուկրաինայում ռուսական օպերացիայի հիմնական խնդիրն է բացահայտել հարվածային զենքի կոնկրետ տեսակներ, որոնք երբեք այնտեղ չեն տեղակայվի։