Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է որոշեն դաշինքը և Կիևը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցը պետք է որոշեն դաշինքը և Կիևը։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Ամերիկացի առաջնորդի կարծիքով` դա, «անշուշտ», Հյուսիսատլանտյան դաշինքի ու Ուկրաինայի որոշելիքն է։ Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը, Բայդենը պնդել է, որ դրա ընթացքում դիտավորյալ հարվածներ են հասցվել բնակելի թաղամասերին։