Ղրիմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն ՌԴ-ի կազմում է. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմի պատկանելության հարցը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ղրիմը Ռուսաստանի մաս է, և դրա շուրջ քննարկումներ չեն կարող լինել»,- ասել է նա։
2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման հարցով։
Քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 80%-ը մասնակցել է նույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցած կամարտահայտմանը։ Ռուսաստանի հետ վերամիավորմանը կողմ է արտահայտվել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների համապատասխանաբար 96,7 և 95,6 տոկոսը։ Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագիրը, իսկ մարտի 21-ին փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից։ Կիևը հրաժարվում է Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում։