ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի երկուսին՝ օրվա վերջ: Ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, արգելքը կտարածվի բոլոր օդանավերի վրա, որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձակալված են կամ վերահսկվում են Ռուսաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից: Դա ներառում է մարդատար և բեռնափոխադրող, կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ինքնաթիռները, ինչը, ըստ էության, նշանակում է ԱՄՆ օդային տարածքի փակում Ռուսաստանի բոլոր առևտրային ավիափոխադրողների և քաղաքացիական այլ ինքնաթիռների համար: