Պուտինի հրամանով արգելվել է ՌԴ-ից 10 հազար դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ-ն ֆոնդային շուկան վերահսկելու հարցում իրավաբանական անձանց համար նախատեսված վերահսկողությանն ավելացրել է նաև սահմանափակումներ, որոնք տարածվում են ֆիզիկական անձանց վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ մարտի 2-ից արգելվելու է երկրից 10 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի դուրսբերումը։
Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նախագահ Պուտինը այսօր ստորագրել է «ՌԴ ֆինանսական կայունությունն ապահովելուն ուղղված ժամանակավոր տնտեսական միջոցառումների մասին» հրամանը։
Համաձայն դրա՝ ոչ բարեկամական երկրների հետ արժեթղթերի, անշարժ գույքի, ռուբլիով վարկ տալուն առնչվող գործարքները հնարավոր են լինելու միայն համապատասխան հանձնաժողովի հաստատումից հետո։