Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել ռուսական օդուժին կանգնեցնելու համար ոչ թռիչքային գոտի սահմանել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը պետք է դադարեցնի ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները՝ նախքան հրադադարի վերաբերյալ բովանդակալից բանակցություններ սկսելը։ Reuters-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել՝ ռուսական օդուժին կանգնեցնելու համար՝ հայտարարելով, որ դա կանխարգելիչ միջոց կլինի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ ինքը Դաշինքին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակ չունի:
Զելենսկին նաեւ ասել է, որ Ուկրաինան իրավաբանորեն պարտվորեցնող անվտանգության երաշխիքներ կպահանջի, եթե ՆԱՏՕ-ն փակի Ուկրաինայի անդամակցության հեռանկարների դուռը։
«Եթե Ուկրաինան ընկնի, ապա ռուսական զորքերը կլինեն ՆԱՏՕ-ի սահմաններին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։