Ուկրաինան հայտնել է անհրաժեշտության դեպքում Բելառուսին կանխարգելիչ հարված հասցնելու պատրաստակամությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսին, եթե նման որոշում ընդունի գերագույն հրամանատարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Украина-24»-ը:
«Մեր զորքերն այսօր զբաղված են մեր երկրի տարածքում գտնվող ռուսական ռազմական տեխնիկայի ու ռեսուրսների ոչնչացմամբ: Անհրաժեշտության դեպքում, եթե նման որոշում կայացվի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, ապա այդ որոշումն անմիջապես կընդունվի»,- հայտարարել է նա:
Հստակեցնող հարցին, թե արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե նման որոշում կայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Դանիլովն ասել է. «Բնականաբար»: