Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորքերին «մեջքից հարվածը» կանխելու համար. Բելառուսը մարտական պատրաստության է բերել ՀՕՊ-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում մասնակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին, սակայն հրամայել է հակաօդային պաշտպանությունը մարտական պատրաստության վիճակի բերել,հայտնում է ԲելՏԱ-ն։

«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում, մենք դա կարող ենք ապացուցել ցանկացած մեկին, ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեր առաջ չի բարձրացրել այդ հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին։ Մենք չենք պատրաստվում շարունակել մասնակցել Ուկրաինայում այս «հատուկ գործողությանը»։ Նման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա Անվտանգության խորհրդի անդամների և Նախարարների խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը Բրեստից մինչև Մազիր ծածկում է պետական սահմանը՝ «արմատականների և զենքի ներթափանցումը երկիր կանխելու համար»։ Միաժամանակ, նրա խոսքով, Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ռուսական զորքերին «մեջքից հարվածը» կանխելու համար։

«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց, որ պատրաստ է փակել արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով»,- ասել է նա։

Լուկաշենկոն նաև ասել է, որ եթե ռուսական զորքերը Բելառուսի տարածքից չհարձակվեին Ուկրաինայի վրա, ուկրաինական հրթիռները «կթռչեին դեպի Գոմել և Մազիր»։

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նրան, որ Բելառուսում գտնվող ռուսական զորքերի խումբը հարձակվելու է Ուկրաինայի վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

«Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում էԱնբարյացակամ Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում մինչև վերջ Փորձագետ. Արևմուտքը սպասում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը կխզի կապերը Ռուսաստանի հետԻ՞նչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումից հետո. «Փաստ»Փաստերի լեզվով. տնտեսական կայունություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն. «Փաստ»«18 տարեկանների հետ պետք է լինենք, ավելի լավ է պատվով մեռնես, քան անպատիվ ապրես». կրտսեր սերժանտ Կարեն Ասատրյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը. «Փաստ»Ծաղիկներով չենք հանգստանա. ռուսներին խորհուրդ է տրվել չթռչել ՀայաստանԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Հայաստան և Թուրքիա. Սահմանը փակ է, հնարավո՞ր է ուղիղ առևտուրը Ովքեր կունենան կրթաթոշակի իրավունք, և ովքեր՝ այլ արտոնություններ. «Փաստ»Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով. պատմության այս օրը (30 մայիս)Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Նման խառնվածքով մարդիկ վտանգավոր են պետության ղեկին». «Փաստ»«Փակված թեմա՞», թե՞ ժողովրդի բաց վերք. Արցախի հարցի էութաբանական չափումը. «Փաստ»Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ»Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»Ինչ տարբերություն կար նախկին զինվորական շքերթների և այս տարվա շքերթի միջև. «Ժողովուրդ»Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»Ինչո՞ւ է այսպես շտապում ԱՄՆ-ը. «Փաստ»300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ»Թիմակիցներին էլ է սկսել «պատերին տալ». չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ. «Փաստ»Թբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին 44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասինՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով Բելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Արագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր Ռումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Ռուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը Ուկրաինան մնում է ԱՊՀ անդամ, քանի որ պաշտոնապես չի դուրս եկել միությունից․ Լեբեդեւ «Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը «Գրանդ Քենդիի» անունից ստացվող հաղորդագրությունը կեղծիք է. Սամվել ՄարտիրոսյանՅուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել Զորահանդես՝ գեղեցիկ, բայց անիմաստ Հայաստանը պետք է իր հաշվին շարժվի ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ․ ՊեսկովՌԴ սահմանափակումների վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում է ստացել «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժածՌուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկելՄիգրացիայի ծառայությունը հրապարակել է ընտրական ռեգիստրում ընտրողների թիվը
Ամենադիտված