ԵԱՀԿ անձնակազմը Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել Դոնբասի տարածքում գտնվող ռազմական թիրախների կոորդինատները․ Բասուրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ-ի ներկայացուցիչները Ուկրաինայի զինված ուժերին են փոխանցել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում ռազմական թիրախների կոորդինատները, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին երեքշաբթի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը, գրում է ՏԱՍՍ–ը։
«Հիմա մեր ձեռքն են ընկել շատ հետաքրքիր փաստաթղթերի, որտեղ նշված են, ինչպես իրենք էին անվանում, ռազմական թիրախների կոորդինատները։ Ահա թե ինչ էր գտնվում մեր հանրապետության տարածքում։ Այս կոորդինատների գրեթե կեսը փոխանցել են ԵԱՀԿ ներկայացուցիչները»,– ասել է նա։
Բասուրինը հավելել է, որ այս պահին ԴԺՀ–ի զորքերը ՌԴ զինված ուժերի հետ միասին Մարիուպոլից երկու մարդասիրական միջանցք են կազմակերպում, որպեսզի քաղաքի բնակիչները տարհանվեն։