Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը. Այաթոլլահ Ալի Խամենեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին։
«Եթե նրանք (ԱՄՆ-ն) չեն կարող ճգնաժամ ստեղծել, ապա սպառազինություն արտադրող ընկերությունները չեն կարող գործել առավելագույն ծավալներով: Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այս մաֆիայի շահերը: Այսօր Ուկրաինան դարձել է այս քաղաքականության զոհը»,- ասել է նա։
Այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։