ԵՄ-ի դռները բաց են, սակայն հնարավոր չէ մի քանի ամսում մուտք գործել. Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի անդամակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը հասկանում և աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությանը, սակայն նշում է, որ այդ պրոցեսը մի քանի ամսում տեղի չի ունենում: «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աննալենա Բերբոկը հայտնել է փետրվարի 28-ին կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացանք նոր աշխարհում: Անդամակցության պրոցեսը չի լինում մի քանի ամսվա ընթացքում: Դա խորը և ինտենսիվ վերափոխման գործընթաց է»,-ասել է նա:
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է: