Ուկրաինայի հետ բանակցությունները կսկսվեն մի քանի րոպեից. Մինսկում ՌԴ դեսպանատուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Բելառուսի Գոմելի շրջանում կսկսվեն մի քանի րոպեից։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Մինսկում ՌԴ դեսպանատանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:
Ընդհանուր առմամբ, ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։
Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։