Առաջիկա 24 ժամը վճռորոշ է Ուկրաինայի համար. Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ջոնսոնի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, ինչի հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
Զելենսկին ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռորոշ է համարում Ուկրաինայի համար։ Ջոնսոնն իր հերթին ասել է, որ կանի հնարավոր ամեն բան՝ օգնելու պաշտպանական օգնություն ապահովել Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի դաշնակիցներից:
Նրանք պայմանավորվել են սերտ շփումներ պահպանել։ Վարչապետը կրկնել է, որ Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։