Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ռուսական զայրույթը հակացուցված է Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

eadaily.com–ը գրում է, որ արդեն ութ տարի է, ինչ Ռուսաստանը պատրանքներ չունի Ուկրաինայի աճող թշնամանքի մասին: Գարունը Կիևի համար, որը կորցրել է իր պատմական կողմնորոշումը, արդեն փոխարինվել է ռուսական զայրույթով։ Այսուհետ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։

Կիևը հիստերիկ կերպով Անկարային է դիմել՝ կոչ անելով փակել Սև ծովի նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Բոսֆորի և Դարդանելի վրա «կողպեք» կախելը, և Ռուսաստանի նավատորմը Սև ծովում փակելը կլինի 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիայի խախտում և իրական պատերազմի ակտ միջուկային տերության դեմ: Իսկ Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Մոսկվայի հետ զինված հակամարտությունը բացարձակապես անցանկալի սցենար է։ Թուրքիան, իհարկե, կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի անդամակցության և այնտեղ գործող հավաքական պաշտպանության մեխանիզմների վրա, սակայն չի կարող, ի թիվս այլ բաների, հաշվի չառնել իր երկու երդվյալ թշնամիների՝ Հունաստանի և Կիպրոսի այդ դաշինքում ներկայությունը։ Նրանք ամեն ինչ կանեն այդ մեխանիզմի ակտիվացումը հետաձգելու համար այն ժամանակ, երբ Անկարան կարող է անհամարժեք կորուստներ կրել միանգամից մի քանի ճակատով։ Միջերկրական ծովում առկա է ռուսական նավատորմի տպավորիչ խմբավորում։ Ուստի ռուսական նավատորմի համար Սև ծովի նեղուցների արգելափակման հետևանքով Ղրիմի ծովային շրջափակման ճեղքումը կիրականացվի անմիջապես երկու ուղղություններից՝ հյուսիսային և հարավային։ Հետագայում կլինի ավելին: Հյուսիսային Սիրիայում գտնվող թուրքական զորախումբը ուղղակի թիրախ կդառնա Դամասկոսի կառավարական և իրանական ուժերի համար։ Բաշար ալ-Ասադը բաց չի թողնի նման հնարավորությունը Էրդողանի զորքին և նրանց կողմից հովանավորվող իսլամիստ զինյալներին իր ինքնիշխան տարածքից մեկընդմիշտ դուրս մղելու համար։ Իհարկե, դա կլինի Խմեյմիմում և Տարտուսում գտնվող Ռուսաստանի բազաների ռազմածովային ուժերի ամենաակտիվ աջակցությամբ։

Իրանը բոլոր ջանքերը կգործադրի թուրքերին ոչ միային Սիրիայից, այլ նաև հարևան Ադրբեջանից, այդ թվում Նախիջևանի անկլավից դուրս մղելու համար։ Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի  Վրաստանում՝ ռուսական զորքերի ափհանում Բաթումիում, կայծակնային երթ դեպի Զուգդիդի ու Քութաիսի։ Ի դեպ, Թբիլիսին, ինչպես երևում է, քաջ գիտակցում է, որ երկրորդ անգամ ռուսական զայրույթն ապրելը հղի է իր համար կատարյալ աղետով։ Այստեղից էլ Արևմուտքի հակառուսական վերջին պատժամիջոցներին չմիանալու նրա ողջամիտ որոշումը։ Ադրբեջանը, լինելով Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում, ամենաշատը կորցնելու վտանգի տակ կլինի։ Ռուսաստանի և Հայաստանի ուժերի միացյալ խմբի կողմից միայն 1994 թվականից մինչև 2020 թվականի աշունը հայերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու վերականգնումը ակնհայտորեն բավարար չի լինի։ Ենթադրվում է, որ ռուս-հայկական հարվածային ուժերը կշարժվեն դեպի Եվլախ-Գյանջա գիծ, ընդ որում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զրահապատ շարասյուների միաժամանակյա առաջխաղացմամբ հարավից դեպի Աբշերոն թերակղզի։ Եվրոպան ռուսական «այլընտրանքային» գազի հույսեր ունի Ադրբեջանի կասպյան շելֆից։ Հետաքրքիր կլինի դիտարկել եվրոպացիների ակնկալիքները մի իրավիճակում, երբ Ռուսաստանի կասպյան նավատորմը Իրանի ռազմածովային նավատորմի հետ միասին թնդանոթային հրետակոծությունից հետո կմոտենա Շահ Դենիզ գազային հանքավայրին և Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթային բլոկին, որը, հիշեցնենք, որ բրիտանական BP ընկերությանն է պատկանում:

Սև ծովից մինչև Կասպից ծով նշված «վերաբաշխման» իրականություն դառնալը այս չէ ինչ ցանկանում է Մոսկվան։ Բայց եթե նրան ստիպեն դա անել, ապա ռուսական նոր զայրույթի ճանապարհին խուսափողներ չեն լինի։ Եթե ​​հարյուր տարի առաջ Ռուսաստանը չկարողացավ լուծել Սև ծովի նեղուցների հարցը այնպես, ինչպես պահանջում էր պատմական արդարությունը, ապա դա կարվի հիմա։ Եվ եթե Ադրբեջանը պատշաճ ազդեցություն չգործի իր «ավագ եղբոր» վրա նրան բացատրելով ռուսական աշխարհի նկատմամբ ցանկացած թշնամանքի կործանարարությունը՝ նա ինքը կբախվի ռուսական զայրույթին։ Մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը Ադրբեջանը միակ հետխորհրդային հանրապետությունն էր, որն իրականում վերջնական հստակություն չէր արտահայտել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում։ Խոսքով խոսում էին Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության մասին, բայց գործով Բաքուն դրսևորում էր ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու բացառիկ ձգտում։ Եվ դա հատկապես նրա համար հաղթական Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո։ Վերջերս ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը հիմնականում վերացրել է երկկողմ հարաբերությունների նման «կասեցումը»։ Մոսկվան Բաքվին հնարավորություն է տվել վավերացնել բարեկամությունը՝ միաժամանակ բացառելով իր համար ցանկացած անակնկալ հետպատերազմյան Անդրկովկասում։ Իլհամ Ալիևն իր սովորական պրագմատիզմով օգտվել է այդ հնարավորությունից։ Այժմ պահանջվում է Անկարայի ղեկավարությանը հասկացնել Ռուսաստանի համբերության սահմանները ստուգելու փորձերի ողջ վնասակարությունը։

Էրդողանը տեսնում է, թե ինչ է կատարվում, հետևաբար, պատերազմական ակտը Սև ծովի նեղուցները փակելու տեսքով թուրքերի համար հղի է դենացիացման գործընթացի սկիզբով։ Ինքը Էրդողանը, այժմ գտնվում է ծայրահեղ խոցելի վիճակում և՛ հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական իրավիճակը, և՛ 2023 թվականին կայանալիք համընդհանուր ընտրությունները։ Նա անշեղորեն կորցնում է իր վարկանիշը, որը վկայում է Թուրքիայում հասարակական կարծիքի բոլոր վերջին հարցումները: Ռուսաստանի հետ պատերազմն ակնհայտորեն չի տեղավորվում իշխանության մեջ վերարտադրվելու նրա ծրագրերի մեջ։ Չի կարելի «Թուրքական հոսքը», «Աքքույու» ատոմակայանը, «Ս-400» զենիթահրթիռային համակարգերը փոխել ռուսական զայրույթով։ Իհարկե, եթե նրան չստիպեն դա անել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԹրամփը Գոհաբանության օրվա առթիվ ներում է շնորհել երկու հնդկահավիԵրկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումըԴատարկվող բուհերը վերալցնելու փորձ է․ փորձագետները՝ բուհ ընդունվելու համար հայոց լեզվի իմացության շեմի վերացման մասինՆոյեմբերի 27-ից Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Խանջյան 9. Երևանի քաղաքապետարանԷջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինարարական աշխատանքները եղանակային պայմաններով պայմանավորված՝ կմեկնարկեն գարնանը. ԽուդաթյանՄոսկվայի հետ երկխոսությունը պետք է շարունակվի. ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է. ԿոբախիձեՊուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. ՊեսկովՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնիցԿյանքից հեռացել է Արմեն ԲուդաղյանըԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունըԵս Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. ՓաշինյանՄերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր«Հայաստանը առանց քվեարկության ՀԱՊԿ-ում. Ինչու՞ է Երևանը անտեսել Մոսկվայի նախազգուշացումները»Sohu. «Պուտինը վճռական գործողություններ ձեռնարկեց Փաշինյան երկերեսանի դաշնակցի դեմ»Հայ քաղաքական գործիչը բացատրել է «Թրամփի ճանապարհի» կողմից երկրին ներկայացվող սպառնալիքըԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»ԱՄՆ դեսպանությունը փակ էԼավ լուր կենսաթոշակառուների համար․ մինչև ե՞րբ բանկային քարտերով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար կտրամադրվիԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան ԱբրահամյանԻնչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»ՉԼ․ «ՊՍԺ»-ն և «Ռոմա»-ն չպարզեցին հաղթողին, «Բավարիա»-ն պարտվեց «Լիլ»-ինԵվրոպայում անվտանգության նոր համակարգի մասին. Արտակ Զաքարյան«Զանգեզուրի միջանցքը» նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի նախարարՓաշինյանը սեղմում է հակասությունների օղակը ԱնդրկովկասումԻրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Սպորտինգ»-ը ոչ-ոքի խաղացին, «Լիվերպուլ»-ը հաղթեց «Բրյուգե»-ինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերումՎթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-նԼարսը փակ է կցորդիչով բեռնատարների համարBrent նավթը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 95,33 դոլարի«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՍոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ. պատմության այս օրը (Նոյեմբերի 26)«Հրապարակ»․ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»«Ժողովուրդ». Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում«Հրապարակ»․ Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ«Ժողովուրդ». Նավասարդ արք. Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունը եկեղեցու հարցով բաց նիստի կանիԹեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայությունԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված