Բայդենը փետրվարի 28-ին դաշնակիցների հետ կքննարարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվաի 28-ին դաշնակիցների և գործընկերերի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ իրադրությունը և ՌԴ-ի նկատմամբ միջոցների հարցը: Դա հետևում է Միացյալ Նահանգների ղեկավարի գրաֆիկից, որը փետրվարի 27-ի երեկոյան տարածել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախագահը կապի պաշտպանված գծով կզրուցի դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի քննարկի վերջին իրադրաձությունները, որոնք կապված են Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման հետ, ինչպես նաև համակարգի մեր միասնական պատասխանը»,- ասված է փաստաթղթում:
Զրույցը նախատեսված է Երևանի ժանանակով 20:15-ին, այն տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Սպիտակ տունը չի հայտնում զրույցի մասնակիցների ցուցակը: