Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցելուց․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցություններից․ տեղեկացնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։
ՌԴ զինված ուժերի գործողությունները վերսկսվել են։ Օրվա ընթացքում ՌԴ ԶՈՒ ուժերն առաջ են շարժվել։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանձնարարել էր դադարեցնել բանակի գործողություններն Ուկրաինայում՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը հրաժարվել էր դրանցից, և հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվել էր», ասել է նա։