Կիևն ու հարակից հիմնական քաղաքներն ուկրաինական բանակի վերահսկողության տակ են․ Զելենսկի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձ է հղել ուկրաինացիներին՝ տեղեկացնելով, որ երկրի զինված ուժերը վերահսկում են Կիևն ու հարակից հիմնական քաղաքները։
«Կիևն ու մայրաքաղաքի շուրջ գտնվող հիմնական քաղաքները հենց մեր բանակի վերահսկողության տակ են»,–ասված է նրա տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան արդեն վաստակել է ԵՄ անդամ դառնալու իրավունքը: Նա նաև տեղեկացրել է, որ Եվրամիության մի շարք առաջնորդների հետ քննարկել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հարցը, նրա խոսքով՝ ԵՄ–ում գրեթե լիովին համակարծիք են Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու հարցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների խնդրանքի։