ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մինսկում ԱՄՆ դեսպանատունը։
«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դեսպանատնից տեղեկացրել են, որ Բելառուսը լքել հնարավոր է Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով: