Չեխիան Ուկրաինային 8.6 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն կուղարկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի կառավարությունը փետրվարի 26-ին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնի (շուրջ 8.6 մլն ԱՄՆ դոլար) զենք ու զինամթերք ուղարկելու որոշումը: Այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան:
Մասնավորապես, ուղարկվելու են գնդացիրներ, ավտոմատներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ և այլ զինամթերք:
Սպառազինության տեղափոխումը Ուկրաինայի կողմից նախատեսված վայր իրականացնելու է Չեխիայի պաշտպանության նախարարությունը: «Սրանով մեր օգնությունն Ուկրաինային չի ավարտվում»,- ասել է Չերնոխովան: