Ռուս հատուկջոկատայինները Կիևի մարզի Գոստոմել քաղաքում զորամաս են գրավել. ուկրաինացի պատգամավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի մարզի Գոստոմել քաղաքում ռուս հատուկջոկատայինները գրավել են թիվ 3017 զորամասը։ Այս մասին շաբաթ՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Սոֆյա Ֆեդինան։
Նրա խոսքով՝ հակառակորդները կրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի համազգեստ և խոսում ռուսերեն։ Գոստոմելի բնակիչները տեսանկարահանել են, թե ինչպես են ռուս զինծառայողները հագնում ուկրաինացի զինվորականների համազգեստները, գրում է korrespondent.net-ը։
Աղբյուրը գրում է, որ Գոստոմելում կատաղի մարտեր են ընթանում։ Ռուսական բանակը պատերազմի առաջին իսկ օրվանից փորձում է գրավել այնտեղ տեղակայված Անտոնովի օդանավակայանը, սական Ուկրաինայի ԶՈՒ-ն պահում է օբյեկտը: