Զելենսկին հայտնել է արևմտյան գործընկերներից զենքի նոր մատակարարումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է արևմտյան գործընկերներից զենքի նոր մատակարարումների մասին:
«Դիվանագիտական ճակատում նոր օրը սկսվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցով։ Զենքն ու տեխնիկան մեր գործընկերներից գալիս են։ Հակապատերազմական կոալիցիան աշխատում է»,-թվիթերյան միկրոբլոգում գրել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։