Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հանձնարարել է Ուկրաինային հատկացնել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում՝ 350 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները՝ Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում։
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Իր լիազորությունների շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 մլն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը, ասվում է փաստաթղթում։