Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ և տեղեկություններ ստացել իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Երկու նախարարները խոսել են նաև Թուրքիայի քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հնարավորությունների մասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նախքան Ռեզնիկովի հետ խոսելը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել և գնահատվել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր, հատկապես Ուկրաինայի վերջին զարգացումները։