Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 572, մահվան՝ 21 նոր դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում փետրվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 572 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 418 792-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 8413 է:
Փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1601 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 014-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1571 է, ընդհանուր առողջացածներինը՝ 398 241, փաստացի բուժվողներինը՝ 10 535: Մեկ օրում արվել է 4642 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 884 327 թեստավորում: