Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ ընդլայնված փաթեթը: «Այդ պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներին, երկակի նշանակության ապրանքներին, ինչպես նաեւ արտահանման վերահսկողությանը եւ արտահանման ֆինանսավորմանը, վիզային քաղաքականությանը, ռուսաստանցի ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներին եւ պատժամիջոցների ցուցակագրման նոր չափանիշներին»,- ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը։

ԵՄ առաջնորդների կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցները «լայնամասշտաբ եւ լուրջ հետեւանքներ» կունենան Ռուսաստանի համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթը՝ պատժամիջոցների նոր փաթեթն անվանելով Բրյուսելի պատասխանը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ռազմական ագրեսիային»։ 

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն կընդունի Մոսկվայի դեմ «երբեւէ սահմանված պատժամիջոցների ամենակոշտ փաթեթը»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն, իր հերթին, հայտարարել էր, որ փաթեթը «ուղղված է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին եւ արգելափակում է դրանց հասանելիությունը դեպի տեխնոլոգիաներ եւ շուկաներ, որոնք առանցքային են Ռուսաստանի համար»: Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները կոչված են թուլացնելու ռուսական տնտեսությունը։ Նա նաեւ նշել է, որ կսառեցվեն Եվրոպայում ռուսական ակտիվները։

Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում համապատասխան իրավական փաստաթղթերի մշակումից, ԵՄ անդամ երկրների դեսպանների կողմից պաշտոնական հաստատումից եւ ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակումից անմիջապես հետո։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա փետրվարի 25-ի առավոտյան։

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ Թուրքիա
Ամենադիտված