Կիևը հայտնել է իր զոհերի ու վիրավորների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն հայտնել է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների արդյունքում մոտ 60 մարդ է զոհվել։
Ինչպես ասել է ուկրաինացի նախարարը «1+1» հեռուստաալիքի եթերում, օրվա ընթացքում զոհվել է 57, վիրավորվել՝ 169 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դոնբասում գործողությունը հարկադրված միջոց է:
«Անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ հնարավոր չէր այլ միջոցներով պատասխանել։ Բոլոր փորձերը զրոյական էին»,- պարզաբանել էր նա։