ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն Ռուսաստանի ԶՈւ աջակցությամբ անցել են հարձակման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ժողովրդական միլիցիաները՝ ռուսական զորքերի կրակային աջակցությամբ, հարձակման են անցել, տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ԴԺՀ և ԼԺՀ մարտիկներին հաջողվել է հետ մղել ագրեսիան եւ ճեղքել Ուկրաինայի ԶՈւ պաշտպանության էշելոնացված եւ լավ կահավորված առաջնային բնագիծը։ Մասնավորապես, Վոլնովախայի մոտ միլիցիայի խմբավորումն առաջ է անցել երեք կիլոմետր, իսկ Սչաստիե քաղաքի մոտ գտնվող միավորումները՝ մեկուկես կիլոմետր։
«Հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ԶՈւ որոշ ստորաբաժանումներ եւ զինծառայողներ զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը՝ այնտեղ թողնելով սպառազինությունը։ Ուկրաինայի ԶՈւ զենքը վայր դրած ստորաբաժանումների դիրքերը գրոհի չեն ենթարկվում»,- ասել է Կոնաշենկովը։