«Պապլավոկի» լոգարանում հայտնաբերվել է մահացած կնոջ դի (Ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Արմավիրի Ակնալիճ գյուղին հարակից «Պապլավոկ» ռեստորանային համալիրում այսօր՝ հունիսի 8-ի գիշերը, մահացած կին է հայտնաբերվել:
NEWS.am-ին Վաղարշապատի «Շտապօգնությունից» տեղեկացրին, որ կանչը ստացել են գիշերը ժամը 1-ի սահմանում, մինչեւ հասել են, կնոջը մահացած են հայտնաբերել ռեստորանի լոգարանում: Վաղարշապատի «Շտապօգնությունից» մեզ հայտնեցին, որ կինը լողանալիս է եղել լոգարանում եւ հնարավոր է՝ որ հանկարծամահ է եղել:
Նշենք, որ մահացածը Մեծամորի 43-ամյա Ռաիսա Կարաեւան է, որը ռեստորանային համալիրի աշխատակցուհի է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: