ԱԴԾ-ն հաղորդել է Ղրիմում նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ում արգելված «Աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության վեց կողմնակիցներ Ղրիմում ձերբակալվել են ուղղափառ եկեղեցում պայթյուն նախապատրաստելու կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ):
Ձերբակալվածներից մեկի ավտոտնակում առգրավվել են վնասող էլեմենտներով պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ եւ պայթուցիկ նյութեր, հավելել են ԱԴԾ-ում: Նաեւ կասկածյալների մոտ գտել են հրահանգներ՝ պայթուցիչներ պատրաստելու համար, պլանավորվող ահաբեկչության քննարկմամբ գրագրություն, «Աջ սեկտորի» խորհրդանշան:
ԱԴԾ-ում հատուկ գործողության այլ մանրամասներ չեն ճշտել եւ չեն բացահայտել ձերբակալվածների ինքնությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: