«Յուվենտուսի» կիսապաշտպանը 2 կոտրվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ խաղում
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին իսպանացի «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացել է ձախ ոտնաթաթի երկու ոսկորի կոտրվածք, հաղորդում է cbssports-ը։ Նա մի քանի շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։
«Վիլյառեալ» - «Յուվենտուս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։ Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա մարտի 16-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Ուեսթոն Մաքենին «Յուվենտուսի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 4 գոլ։