Պուտինը հայտնել է, թե երբ կկայացվի Դոնբասի վերաբերյալ որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը կկայացվի այսօր։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
«Ես լսել եմ ձեր կարծիքը, Դոնբասի հանրապետությունները ճանաչելու որոշումը կկայացվի այսօր»,- ամփոփել է նախագահը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը։
Փետրվարի 21-ին Մոսկվայում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրակարգում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցն էր։ Դրանից քիչ առաջ չճանաչված հանրապետությունների ղեկավարները դիմել էին Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրանքով ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։