ԴԺՀ-ի ղեկավար Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է բնակչությանը Ռուսաստան տարհանելու մասին։ Նրա տեսաուղերձը հրապարակվել է Telegram-ալիքում։
Նա նշել է, որ ՌԴ իշխանությունների հետ համաձայնությամբ Ռոստովի մարզում տեղ է հատկացվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը, սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։
Պուշիլինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը մոտ ժամանակներս տարածաշրջանում հարձակողական գործողություններ սկսելու հրաման կստանան։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կհրամայի զինվորականներին անցնել հարձակման, իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժելու պլանը»,- ասել է նա։