Արոնյանը երկրորդն է «Գրան պրիի» շախմատային սերիայի մրցաշարում
ՍՊՈՐՏԱնցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի առաջին մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Եզրափակչում Արոնյանը հանդիպել էր ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ` Հիկարու Նակամուրայի հետ։ Երկու պարտիաներն էլ ժամանակի սովորական հաշվարկով (90 րոպե) ավարտվեցին ոչ–ոքի։ Այսօր գրոսմայստերները թայ–բրեյքի ժամանակ որոշեցին սերիայի առաջին մրցաշարի հաղթողին։ Երկու արագ պարտիաներում էլ հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրան։