Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին Բայդենի հայտարարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա առաջիկա օրերին, սրում է լարվածությունը։ Նրան այսպես է պատասխանել Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ գիտի Ռուսաստանի կողմից «այլ դրոշի գործողություն» իրականացնելու մասին, հայտնում է Reuters-ը։
Նա նաեւ ընդգծել էր, որ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» հավանականությունը «շատ մեծ է»։ Նրա խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանը ներգրավված է «սադրիչ բնույթի» գործողություններում։